211652_close_icon
views-count3550 դիտում article-date 21:04 07-08-2020

Հոլանդացի հեծանվորդը հաղթել է «Տուր Լեհաստան»-ի հերթական փուլում՝ ստանալով ծանր վնասվածքներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոլանդացի հեծանվորդ Ֆաբիո Յակոբսենը ծանր վնասվածք է ստացել Լեհաստանի Կատովիցե քաղաքում կայացած «Տուր Լեհաստան» մրցաշարի առաջին փուլի եզրափակիչ հատվածն ավարտելիս: Առաջատարի համար պայքարում մրցակիցներից մեկը նրան հրել է և նա մեծ արագությամբ մխրճվել է եզրային արգելապատնեշների մեջ, թեպետ և առաջինն է հատել եզրագիծը: Տուժածին ուղղաթիռով շտապ տեղափոխել են հիվանդանոց և արհեստական կոմայի մեջ մտցրել: Նրա վիճակը գնահատվում է ծանր, սակայն բժիշկները ապաքինման հեռանկարները դրական են գնահատում: Վթարի շղթայական բախումների պատճառ է դարձել, որտեղ տուժել են ևս մի քանի հեծանվորդ: Վթարի մեղավոր է ճանաչվել Jumbo-Visma թիմի հեծանվորդ Դիլան Գրունևեգենը, որին որակազրկել են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր