211652_close_icon
views-count2316 դիտում article-date 20:24 07-08-2020

Ամուլսարի պահակակետում «Լիդիան»-ի ու Ամուլսարի պահապանների տնակները հեռացվեցին, ակցիան ավարտվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[url=https://www.tert.am/am/news/2020/08/07/live/3364382]Tert.am[/url]-ը գրում է. 18։04 Վագոն-տնակներն արդեն գտնվում են «Լիդիանի» սեփականաշնորհված տարածքում «Վագոն-տնակները տեղափոխվել են: Համայնքապետարանը ժամանակ տվեց և Ոստիկանությունը աջակցեց տնակները տեղափոխելու հարցում: Հիմա տնակներն արդեն գտնվում են «Լիդիանի» սեփականաշնորհված տարածքում: Մենք մեր գործառույթները շարունակելու ենք, ամբողջությամբ ապօրինի զավթումները վերացնում ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը: Նրա փոխանցմամբ՝ ամեն ինչ հաշվարկված է և տեղի է ունենալու օրենքի շրջանակներում: Հարցին, թե Ոստիկանությունը հսկողություն սահմանելո՞ւ է, որ կողմերը կրկին չբախվեն և կրկին տեղափոխումներ չլինեն, Ազիզյանը պատասխանեց՝ ամենօրյա ծառայություն ունեն և ապահովելու են հասարակական կարգը: 17։09 «Լիդիան Արմենիա»-ի վագոն-տնակը վերամբարձ կռունկով տեղափոխեցին բեռնատար մեքենա, որպեսզի հեռացվի տարածքից: Նշենք, որ ոստիկանական պատը թույլ չտվեց․ որ «Լիդիան»-ի պահնորդական խումբը միջամտի գործողություններին: Հավաքված ջերմուկցիները, բնապահպաններն ու Ամուլսարի պահապանները վանկարկում են՝ «Ամուլսար, միայն սար»: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/08/07/live/3364382]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր