211652_close_icon
views-count2695 դիտում article-date 22:12 07-08-2020

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 57-ամյա գործարարը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՔՈԳ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, ինչպես և ոստիկանության Արմավաիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները օգոստոսի 6-ին Էջմիածնում հայտնաբերեցին 57-ամյա մի տղամարդու։ Ռուսաստանում գործող խոշոր ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենը 2019 թվականից Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիարդ 995 միլիոն 430 հազար ռուբլուց ավելի հարկերի և տուրքերի վճարումից խուսափելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր