211652_close_icon
views-count2478 դիտում article-date 22:24 07-08-2020

ԱՀ խորհրդարանի նախագահն ընդունել է Ստեփանակերտում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 7-ին հանդիպել է Ստեփանակերտում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Բերտրան Լամոնի հետ: Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել ԿԽՄԿ մարդասիրական առաքելության իրականացումն Արցախում՝ շեշտելով կազմակերպության կողմից չեզոք միջնորդի դերը և հումանիտար շրջանակներում նրանց կողմից իրականացվող գործունեության կարևորությունը: ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին հանդիպման համար և ներկայացրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաջնահերթ նպատակները՝ մասնավորապես անդրադառնալով հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց խնդիրների հիմնահարցում իշխանություններին սատարմանը: Խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ԿԽՄԿ պատվիրակությունն այսուհետ ևս ակտիվորեն կշարունակի աշխատանքների իրականացումն Արցախում՝ իր լիազորությունների շրջանակներում աջակցելով առկա խնդիրների լուծմանը: Այդ համատեքստում, ըստ Արթուր Թովմասյանի, պետական կառույցների աջակցությունը և փոխգործակցությունը ԿԽՄԿ-ի հետ անհրաժեշտ և կարևոր է Արցախի ժողովրդի համար: [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր