211652_close_icon
views-count2169 դիտում article-date 17:35 07-08-2020

Չեմ պնդել, որ մեր բանակը ետ վերցնի հակառակորդի գրաված 400 հա տարածքը, որովհետև առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին» վերնագրով, հարցազրույցի շարքի երրորդ մասը [b]Ձեզ մեղադրում էին նրանում, որ Ապրիլյան պատերազմում մենք կորցրեցինք մոտ 800 հեկտար տարածք: Արդյո՞ք սա իսկապես հաղթանակ էր:[/b] Այո, անկասկած, սա հաղթանակ էր՝ հաղթանակ էր քանակապես գերազանցող, անակնկալ հարձակված և իր զինանոցում եղած գրեթե բոլոր զենքերը օգտագործած հակառակորդի նկատմամբ: Մենք պաշտպանեցինք մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը և հաջողությամբ հետ մղեցինք լայնածավալ հարձակումները, նրանց նպատակը մի քանի հարյուր հեկտար հող գրավելը չէր: Բայց եկեք խոսենք 800 հեկտարի մասին: Պարզվում է, որ ավելի ճշգրիտ չափումների դեպքում այն 400 հեկտար է և ոչ թե՝ 800: Պատերազմից հետո իմ ասածը այն էր, որ նրանք կարողացել են 800 000 հեկտար անվտանգության գոտուց ետ վերցնել 800 հեկտարը, այսինքն`0.1 տոկոսը: [b]Ինչո՞ւ Դուք Զինված ուժերին հրաման չտվեցիք վերադարձնելու անվտանգության գոտու այդ հատվածը: [/b] Պատերազմի ընթացքում, ես չեմ պնդել, որպեսզի այդչափ տարածքը մեր բանակը ետ վերցնի, որովհետև ես առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին: Եվ իմ որոշման մեջ ես եղել եմ վճռական:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր