211652_close_icon
views-count2090 դիտում article-date 19:51 07-08-2020

ԲՏԱ նախարարը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը օգոստոսի 7-ին նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանին։ Նախարարը շնորհավորել և հաջողություն է մաղթել ՆարեկՄելքումյանին, ընդգծել նրա մասնագիտական փորձը պետական կառավարման համակարգում, կարևորել գլխավոր քարտուղարի աշխատանքի դերը նորաստեղծ նախարարության համար։ Հակոբ Արշակյանը խոսել է նախարարության գործառույթների, այդ թվում՝ ռազմարդյունաբերության կոմիտեի գործուն աշխատանքներիմասին, կարևորել իրավական, գործառնական, պրակտիկ, բովանդակային առումներով ամեն մի վարչության ու աշխատակցի կողմից իր դիրքին համահունչ աշխատելու, ճիշտ օրենսդրական մեխանիզմներ կիրառելու անհրաժեշտությունը։ Նախարարի խոսքով՝ նախարարության կողմից նախաձեռնողականությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դրվում․ ունեցած ծրագրային բոլոր նախաձեռնությունները ինստիտուցիոնալացնելու գործառույթները գլխավոր քարտուղարի առաջիկա աշխատանքի ամենամեծ ճակատը պետք է լինի։ «Սա նախարարության այս տարվա լրջագույն մարտահրավերն է, որն իրականացնելու ենք բոլորս միասին, թե ռազմարդյունաբերության կոմիտեի, թե ընդհանուր առմամբ ԲՏԱ նախարարության տեսանկյունից»,- ասել է Հակոբ Արշակյանը։ Նախարարը նշել է, որ ներկայում թե՛ բովանդակային, թե՛ բարդության, թե՛ ուղղվածությունների տեսանկյունից նախադեպերը չունեցող այնպիսի ծրագրեր են իրականացվում, ինչպիսիք են «Հայկական վիրտուալ կամուրջ»-ը, կրթական վերապատրաստման ծրագրերը, որոնց շնորհիվ 6000 մարդու հնարավորություն է տրվում վերպրոֆիլավորելու դեպի տեխնոլոգիական ոլորտ, նորարարական դրամաշնորհների ծրագիրը, ինժեներական քաղաքը, կիբերանվտանգության կենտրոնը և մի շարք այլ ծրագրեր։ Նարեկ Մելքումյանը շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար, համոզմունք հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի ապահովել սահմանված բարձր ուղենիշները և այն աշխատանքները, խնդիրներն ու նպատակները, որոնք դրված են նախարարության և ոլորտի հիմքում։ Նարեկ Մելքումյան Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1985թ. հունիսի 21, Տավուշի մարզ, ք. Բերդ Կրթություն 2002-2006թթ․ - Երևանի Պետական Համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ (Դիվանագիտություն), բակալավրի աստիճան 2006-2008թթ. - Երևանի Պետական Համալսարան, Միջազգային հարաբերություններ (Դիվանագիտություն), մագիստրոսի աստիճան 2016-2017թթ․ - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոց, հավաստագրման ասպիրանտական ծրագիր 2018թ․ հունվարից֊հունիս - Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթս համալսարան, հանրային քաղաքականության և հանրային կառավարման հավաստագրման ասպիրանտական ծրագիր, Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ 2019թ․ - առ այսօր - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ) բիզնեսի կառավարման մագիստրոս Աշխատանքային գործունեություն 2019/12 - ՀՀ պետական վերահսկողական ծառայություն, Դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ 2018/06-2019/12 - ՀՀ պետական վերահսկողական ծառայություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչության պետի տեղակալ 2013/06-2018/06 - Երևանի քաղաքապետարան, Երևանի քաղաքապետի տեղակալի օգնական 2011/09-2013/06 - «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ), ապահովագրության վաճառքիխմբի ղեկավար, ԱՁ 2009/08-2011/03 - Մալաթիա֊Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարան, առաջատար մասնագետ 2008/08-2009/08 - Մալաթիա֊Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարան, քաղաքապետի օգնական 2007/02-2008/06 - Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ, արտաքին կապերի հարցերով տնօրենի խորհրդական Կամավորական աշխատանք 2008 հունիս-հուլիս- Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն (CDCS), ՀՀ Դիլիջան 2008-2010- Հայաստանի եվրոպական շարժում, ՀՀ Երևան Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի 2 զավակ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր