211652_close_icon
views-count2523 դիտում article-date 18:18 06-08-2020

Ալեքսիս Սանչեսը անվճար դարձավ «Ինտերի» խաղացող

Կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը կարիերան կշարունակի «Ինտերում»: Իտալական ակումբի մամլո-ծառայությունը հայտնել է, որ 31-ամյա չիլիացին պայմանագիր է կնքել մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Գործարքն իրականացվել է անվճար: Ավելի վաղ Սանչեսը հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», որտեղ նա «Արսենալից» հայտնվել էր Հենրիխ Մխիթարյանի հետ փոխանակման արդյունքում: 2019/20 մրցաշրջանը նա «Ինտերում» անցկացրել էր վարձակալության իրավունքներով: Նշվում է, որ միլանյան ակումբում Սանչեսը վաստակելու է տարեկան 7 մլն եվրո: Իտալիայի վերջին առաջնությունում Սանչեսը «Ինտերի» կազմում մասնակցել էր 22 խաղի, դարձել 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր