211652_close_icon
views-count19946 դիտում article-date 14:02 06-08-2020

Նախկին քաղբանտարկյալը նշանակվել է ՀՀ Ռազմական ոստիկանության պետ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր, օգոստոսի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության պետ է նշանակվել Աշոտ Զաքարյանը, ով մինչ այդ աշխատում էր Վանաձորի Ռազմական ոստիկանության պետ։ Վարչապետի որոշումը ուղարկվել է հանրապետության նախագահին, որպեսզի նա հաստատի այդ որոշումը։ Ա. Զաքարյանը Հայ Ազգային Կոնգրեսի տարածքային կառույցի նախկին ղեկավարն է, նախկին քաղբանտարկյալ և 1993 թվականից մինչև 2003 թվականը զբաղեցրել է Գյումրու Ռազմական ոստիկանության պետի պաշտոնը։

Նմանատիպ նյութեր