211652_close_icon
views-count2728 դիտում article-date 12:37 06-08-2020

Հայաստանից Լիբանան ուղարկվող օգնության հատուկ չվերթը կկայանա օգոստոսի 8-ին

այաստանի Հանրապետության կառավարության կողմից Լիբանան ուղարկվող հրատապ օգնության հատուկ չվերթը տեղի կունենա օգոստոսի 8-ին: «[url=https://armenpress.am/arm/news/1024199.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին գործադիրի օգոստոսի 6-ի նիստում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Արդեն իսկ նախապատրասական աշխատանքներ են տարվում, այսօր երեկոյան կամբողջացնենք ծրագիրը: Մի քանի տարբերակներ են քննարկվում ինքնաթիռի, այսօր օրվա վերջ օգնության չափաքանակն ու տեսակը վերջնական ամբողջական կունենանք: Օրվա վերջում արդեն վերջնականացված կլինեն մեր գրասենյակում քննարկվող տարբերակները և շաբաթ օրը թռիչքը կկազմակերպվի»,- ասաց Ավինյանը: Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վնասվել է ավելի քան 4 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհերի շարքում 11 հայ կա։ Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը՝ Արտաքին գործերի նախարարության եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների ղեկավարների հետ՝ մեր երկրից եղբայրական Լիբանանին օգնություն ցուցաբերելու նպատակով: «Քննարկումների արդյունքում հստակեցվել են կարիքների հիմնական ուղղությունները, որոնց շրջանակում էլ ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով: Օժանդակությունը կլինի դեղորայքի, բժշկական սարքավորումների, սննդի և այլ պարագաների տեսքով: ՀՀ կառավարության օգնությունը տեղ կհասնի հնարավորինս արագ՝ հատուկ չվերթով:

Նմանատիպ նյութեր