211652_close_icon
views-count17591 դիտում article-date 09:41 06-08-2020

Ռազմական ոստիկանության պետ կնշանակվի գլխավոր դատախազի մտերիմը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանին այդ պաշտոնում պաշտոնավարելու համար մնացել է 15 օր: Նա, լինելով ՌՈ պետի գծով տեղակալ, սկսեց կատարել պետի պաշտոնակատարի պարտականությունները փետրվարի 21-ից, երբ աշխա­տանքից ազատվել էր նախկին պետ Արթուր Բաղդասարյանը: Եվ, ահա, լրանում է օրենքով տրված վեցամսյա ժամկետը, ու արդեն պետք է նշանակ­վի ՌՈ պետ, որը, կարծես թե, Աղաջանյանը չի լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռազմական ոստիկանության պետի պաշտո­նում նշանակվելու է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քն­նության նկատմամբ հսկողության բաժնի պետ Գուրգեն Հակոբյանը: Ուշագրավ է, որ վերջինս հուլիսի 1-ի՝ Դատախազության օրվա առթիվ պարգեւատրվել էր ՀՀ նախագահի կողմից»։ Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր