211652_close_icon
views-count4657 դիտում article-date 22:40 05-08-2020

Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու կօգնի վերականգնել պայթյունի հետևանքով վնասված եկեղեցին

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 200 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու համար, որը վնասվել է օգոստոսի 4-ի պայթյունից: Հասցեական օգնություն կտրամադրվի նաև զոհված հայերի ընտանիքներին, որոնցից յուրաքանչյուրին կհատկացվի 10 հազար ԱՄՆ դոլար: «Մենք մեր խորին ցավակցությունն ու զորակցության խոսքերն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել են Բեյրութի սարսափելի իրադարձությունից: Սգում ենք զոհերի համար և մաղթում արագ ապաքինում այս ողբերգությունից բոլոր տուժածներին », – նշում են «Տաշիր» հիմնադրամում:

Նմանատիպ նյութեր