211652_close_icon
views-count17432 դիտում article-date 21:43 05-08-2020

Ո՞ւր է Փաշինյանը, Նիկո՛լ, պատասխան ես տալու երեխուս համար. Ամուլսարում մեքենան անցել է ցուցարարի ոտքի վրայով, սկսվեց նստացույց. Ուղիղ

[url=https://www.tert.am/am/news/2020/08/05/amulsar/3362716]Tert.am[/url]-ը գրում է. 21։00 Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը, դիմելով մարզային ոստիկանապետին, ասաց. «Ոստիկանության զորքն ինչո՞ւ եք բերել ժողովրդի դեմ: Սովորական ոստիկան չկա՞ր, որ հատուկ ծառայության ոստիկանության զորք եք բերել, ում դեմ եք բերել: Դուք արդեն անցնում եք բոլոր սահմանները: Ձեզ նկատի չունեմ, ձեր ղեկավարությունը: Չի կարելի այսպես»: 20։55 ԱԺ «Լուսավոր Հայասատան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, դիմելով մարզային ոստիկանապետ Գևորգ Ազիզյանին, հետաքրքրվեց՝ վերջինս տեղյա՞կ է, որ ոստիկանական ավտոմեքենայով անցել են քաղաքացիներից մեկի ոտքի վրայով: Ազիզյանն արձագանքեց, թե տեղյակ չէ, բայց եթե անգամ եղել է նման դեպք, պետք է դրա վերաբերյալ համապատասխան հաղորդում ներկայացնել: «Երևի անզգուշությամբ է եղել, որովհետև դիտավորությամբ չէր կարող նման բան լինել: Հրմշտոցի մեջ ամեն ինչ կարող է լինել»,-ասաց Ազիզյանը: 20:53 Ամուլսարի երկրորդ պահակակատերում քիչ առաջ բախումներ էր ոստիկանության ու ցուցարարի միջև, կան բերման ենթարկվածներ: Այդ գործողությունների ընթացքում տուժել են նաև քաղաքացիներ, ըստ նախնական տեղեկության՝ ոստիկանության զորքերի մեքենաներից մեկն էլ անցել է քաղաքացու ոտքի վրայից: Տուժածն ասաց, որ չի գնալու այդ վայրից մինչև հարցը չլուծվի: Նա նաև ասաց, որ ոստիկաններից մեկը փորձել է օգնել նրան, սակայն չի կարողացել: Նրա հայրը , ով նույնպես դեպքի վայրում է, պատասխանատվության էր կանչում Նիկոլ Փաշինյանին.«Ո՞ւր է Նիկոլ Փաշինյանը, չի գալիս դեմ-դիմաց խոսի, Նիկո՛լ, պատասխան ես տալու երեխուս համար»: Տուժածը հրաժարվում էր հիվանդանոց գնալ, ներկաները շտապօգնություն են հրավիրել: Իրավիճակը շարունակում է լարված մնալ, սկսվեց նստացույց։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/08/05/amulsar/3362716]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր