211652_close_icon
views-count2058 դիտում article-date 19:58 05-08-2020

Հանրապետության հրապարակում մոմավառություն է՝ ի հիշատակ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհերի. Ուղիղ

[url=https://www.tert.am/am/news/2020/08/05/Beyrut/3362857]Tert.am[/url]-ը գրում է. Երեկ Բեյրութի նավահանգստում պայթյուն է տեղի ունեցլ, որի հետևանքով հազարավոր մարդիկ տուժել են, մի քանի տասնյակ զոհ կա: Ինչ վերաբերում է հայ համայնքին, ապա ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է։ ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումն Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան կողմի կարիքները և աջակցության շրջանակը։ Զուգահեռաբար կապ է պահպանվում հայ համայնքային կառույցների հետ՝ կարիքները գնահատելու նպատակով։ Լիբանանի ՆԳՆ-ն նշել է պայթյունի պատճառը, համաձայն որի՝ Բեյրութի նավահանգստում պայթյունավտանգ ամոնիումի նիտրատ (ամոնիումային սելիտրա) է բռնկվել: Ալ-Մայադին հեռուստաալիքը տեղեկացնում է, որ ուժային կառույցներից հայտնել են, որ պայթել է դեռևս 9 տարի առաջ նավերից մեկից առգրավված մաքսանենգ ապրանքը, որն իրենից պայթուցիկ նյութ էր ներկայացնում: Այդ բեռն այս տարիների ընթացքում պահվել է նավահանգստի պահեստում՝ հետագա վերամշակման կամ ոչնչացման համար: Նշվում է, որ դեռևս 4 ամիս առաջ հաշվետվություն էր կազմվել ծովային նավահանգստում նման բեռի պահման վտանգի մասին: Որոշ տվյալների համաձայն՝ պահեստում կարճ միացում է տեղի ունեցել, որի հետևանքով հրդեհ է առաջացել, ինչի արդյունքում էլ բռնկվել է նիտրատը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր