211652_close_icon
views-count3012 դիտում article-date 18:08 05-08-2020

Արթուր Վանեցյանը զրուցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ. նա իր զորակցությունն է հայտնել Բեյրութի և ողջ Լիբանանի հայությանը

«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տաարծել, որով իր զորակցությունն է հայտնել Լիբանանյան իշխանություններին և հայ համայնքին: Հայտարարությունը ստորև. ««Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ և իր ցավակցությունները հայտնել նախորդ օրը Բեյրութում տեղի ունեցած աղետաբեր պայթյունի հետևանքով մարդկային անդառնալի կորուստների, վիրավորումների կապակցությամբ, ինչպես նաև հետաքրքրվել մեր հայրենակիցների ու հայկական կազմակերպությունների կրած նյութական վնասներով։ Արթուր Վանեցյանն իր զորակցությունն է հայտնել Բեյրութի և ողջ Լիբանանի հայությանը և վստահություն հայտնել, որ հայ համայնքն իր աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների հետ միասնաբար հնարավորինս արագ կվերադառնա անվտանգ և ապահով կյանքի հուն։ Արթուր Վանեցյանն այսօր նաև ցավակցական նամակ է հղել ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ տիկին Մայա Դաղերին։ Խորին ցավակցություն հայտնելով Բեյրութում պայթյունի հետևանքով մարդկային բազմաթիվ զոհերի կապակցությամբ՝ նա իր մխիթարության խոսքն է ուղղել զոհերի սգակիր հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել մի քանի հազար վիրավորներին»։

Նմանատիպ նյութեր