211652_close_icon
views-count1938 դիտում article-date 22:09 05-08-2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից բնապահպանության ու ընդերքի ոլորտներում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում հարուցվել է 553 վարչական վարույթ

2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված դեպքերում և կարգով բնապահպանության ու ընդերքի ոլորտներում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում հարուցվել է 553 վարչական վարույթ: Նույն ժամանակահատվածում ստացվել է 84 գրավոր դիմում-բողոք, 17 հարցում, թեժ գծի 119 հեռախոսահամարով՝ 48, Տեսչական մարմնի ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով՝ 24 ահազանգ։ Հիմնականում ահազանգերը վերաբերել են ծառահատումներին, ապօրինի որսին, ձկնորսությանը, վայրի կենդանիների անօրինական վաճառքին, մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումներին, գետերի, լճերի աղտոտմանը և այլն։ Հնչեցված բոլոր հարցերին տրվել է համապատասխան ընթացք, իրականացվել արագ արձագանքում և տրամադրվել խորհրդատվություն։

Նմանատիպ նյութեր