211652_close_icon
views-count2197 դիտում article-date 23:42 05-08-2020

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ քաղաքացիները զենք-զինամթերք են կամավոր հանձնել

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման միջոցառումները ոստիկանության ամենօրյա գործառույթներից են. այդ ուղղությամբ մշտապես իրականացվում են ինչպես օպերատիվ-հետախուզական, այնպես էլ բացատրական աշխատանքներ: Ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 4-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Բրյուսովի փողոց տանող հատվածում զենք և զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է երկփողանի ողորկափող հրացան և փամփուշտներ: Նույն օրը ոստիկանություն զանգած մեկ այլ քաղաքացի հայտնել է, որ Կիևյան կամրջի տակ, Հալաբյան փողոցի կողմից, ատրճանակ է թողնում: Մեկնած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 4-ին 41-ամյա տղամարդը ներկայացել է բաժին և հանձնել 248 փամփուշտ, նռնակ՝ պայթուցիչով, նռնակի պատյան, մեկփողանի հրացան, ինքնաձիգի 3 պահունակ և 3 պայթուցիչ: Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ հորը: Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության Շենգավիթի բաժին ներկայացած տղամարդը հանձնել է տարբեր տրամաչափի 106 փամփուշտ, 3 պայթուցիչ և 1 նռնականետ: Նա հայտնել է, որ դրանք պատկանել են Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ հորը: Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ, Նուբարաշենի բաժանմունքի և ՊՊԳՎ վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 4-ին Էրեբունու բաժին ներկայացած տղամարդը հանձնել է ինքնաշեն ինքնաձիգ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, և տարբեր տրամաչափի փամփուշտներ: Ըստ նրա հայտարարության՝ զենք-զինամթերքը հայտնաբերել է խորդանոցը մաքրելիս, որը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ հորը: Ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 4-ին բաժին ներկայացած քաղաքացին հանձնել է որսորդական մեկփողանի ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի 227 փամփուշտ, «ՖԳ-5» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, և 1 պայթուցիչ և հայտնել, որ զենք-զինամթերքը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ հորը: Օգոստոսի 4-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին զանգած կինը հայտնել է, որ իր բնակարանի խորդանոցում ռազմամթերք է հայտնաբերել: Մեկնած օպերատիվ խումբը խորդանոցում հայտնաբերել է տարբեր տրամաչափի փամփուշտներ և 2 ձայնային նռնակ: Ըստ կնոջ հայտարարության՝ հայտնաբերվածը պատկանել է ինքնապաշտպանական մարտերի մասնակից հանգուցյալ ամուսնուն: Օգոստոսի 5-ին Նոր Նորքի բաժին զանգած մեկ այլ քաղաքացի խորդանոցում ինքնաձիգ էր հայտնաբերել, որը, ըստ նրա հայտարարության, պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ հորը: Օգոստոսի 4-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ ինքը Արցախյան պատերազմի մասնակից է և հանձնելու նպատակով զենք-զինամթերք է թողնում Արտաշատի ուղեկալի ճանապարհին: Նշված վայրում ոստիկանները հայտնաբերել են «ՏՕԶ-8» տիպի ակոսավոր հրազեն և տարբեր տրամաչափի փամփուշտներ: Ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 4-ին բաժին ներկայացած տղամարդը հանձնել է ինքնաշեն ատրճանակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, ինքնաձիգի դատարկ պահունակ և հայտնել, որ դրանք պատկանել են Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ հորեղբորը: Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 4-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին ներկայացած տղամարդը հանձնել է «ԱԿ-47» տիպի 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ և հայտնել, որ այն 1995 թ. իրեն նվիրել է հանգուցյալ մարտական ընկերը: Բոլոր դեպքերով նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր