211652_close_icon
views-count1410 դիտում article-date 11:54 05-08-2020

Տեսակցությունն օգտագործել են թմրամիջոց փոխանցելու նպատակով

Օգոստոսի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, կարճատև տեսակցությունից հետո անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Ն. Պ.-ին: Վերջինիս կոշիկի միջից հայտնաբերել են փաթեթ, որում եղել է թմրամոլների շրջանում «շոկոլադկա» անվամբ հայտնի, մարիխուանայի հիմքով պատրաստված թմրամիջոցին նմանվող, 2, 66 գրամ քաշով զանգված: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր