211652_close_icon
views-count2620 դիտում article-date 23:54 04-08-2020

«Մանչեսթեր Սիթին» ձեռք բերեց Տորեսին

«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է «Վալենսիայի» կիսապաշտպան Ֆերրան Տորեսի տեղափոխության մասին: 20-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է 5 տարով: Նշվում է, որ «Ման Սիթին» Տորեսի համար «Վալենսիային» կվճարի 27 միլիոն եվրո: «Ես ուրախ եմ, որ միացել են «Մանչեսթեր Սիթիին»: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է խաղալ հարձակվողական թիմերում, իսկ «Մանչեսթեր Սիթին» աշխարհի ամենագրավիչ թիմերից մեկն է: Հուսով եմ, որ կարող եմ դեր ունենալ ակումբի հետագա հաջողություններում»,-ասել է Տորեսը: 2019/2020 մրցաշրջանում Տորեսը մասնակցել է Իսպանիայի առաջնության 34 հանդիպման, որոնցում խփել է 4 գոլ:

Նմանատիպ նյութեր