211652_close_icon
views-count5069 դիտում article-date 23:04 04-08-2020

Բեյրութում տեղի ունեցած ուժեղ պայթյունից հայ է մահացել., վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը. ԱԳՆ

Բեյրութում այսօր տեղի ունեցած ուժեղ պայթյունից հայ է մահացել: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: Լիբանանում ՀՀ դեսպանությունը ( Լիբանանում Հայաստանի դեսպանություն Embassy of Armenia to Lebanon) կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ: Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։ Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը: Հնարավոր զոհերի, վիրավորների և պայթյունի պատճառած ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են, և դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր