211652_close_icon
views-count2825 դիտում article-date 22:41 04-08-2020

Ժոզե Մոուրինյո. Կասիլյասի հետ ես լավ հարաբերություններ եմ ունեցել

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Իկեր Կասիլյասի մարզական կարիերայի [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/04/1161514/]ավարտը[/url]: «Նրա խելամտության և հասունության շնորհիվ մենք միշտ հարգել ենք միմյանց: Եվ տարիներ անց հարգանքը վերածվել է ազնիվ ընկերության: Կասիլյասը հիանալի դարպասապահ է և հրաշալի մարդ: Նա իր անունը գրել է «Ռեալի», Իսպանիայի հավաքականի և համաշխարհային ֆուտբոլի պատմության մեւ: Հենց նրա հետ ես հաղթեցի Լա Լիգայում և ռեկորդներ սահմանեցի: Բայց հետո ես ստիպված էի ծանր որոշում կայացնել, որը հիմնված էր պրոֆեսիոնալ հատկանիշների վրա, այլ ոչ թե անձնական և այլ դարպասապահ ընտրել: Ամբողջ աշխարհը գիտի, որ երբ ես ընդունեցի թիմը, մենք որոշակի առճակատում ունեինք: Չէի ասի, որ դա մեր էության պատճառով էր, սակայն «Ռեալի» մարզչի և ավագի միջև հարաբերություններում որոշակի խնդիրներ կային: Ինձ հեշտ չտրվեց այն որոշումը, իսկ նրան՝ դրա հետ համաձայնվելը: Սակայն ի հեճուկս շատերի, մենք լավ հարաբերություններ ունենք», ասել է Մոուրինյոն: Հիշեցնենք, որ Մոուրինյոյի օրոք Կասիլյասը զրկվեց հիմնական դարպասապահի կարգավիճակից: Մոուրինյոյի հեռանալուց երկու տարի անց իսպանացին ինքը հեռացավ «Ռեալից»:

Նմանատիպ նյութեր