211652_close_icon
views-count2273 դիտում article-date 20:05 04-08-2020

Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով դադարեցվել է 4 933 կազմակերպության գործունեությունը

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով օգոստոսի 3-ի դրությամբ կայացվել է 4933 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել՝ 61 574 ստուգում, որից միայն 472-ը՝ նշված օրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմին և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Նմանատիպ նյութեր