211652_close_icon
views-count6902 դիտում article-date 14:33 04-08-2020

Կանաչ տարածքների համար իրեն ճղող Կարգին Հայկոյի հայացքները գլխիվայր փոխվել են. Գարիկ Ուրումյան

Ռեֆորմիստներ Երիտասարդական միության նախագահ Գարիկ Ուրումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլորովին վերջերս Երևանի ավագանիում վեճ էր, թե բազմաբնակարան և բարձրահարկ շենքներն են կարևոր թե՞ կանաչապատ գոտիները, այգիներն ու պուրակները: Պարզվեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանի պատասխանը հետևյալն է, որ Երևան ասելով նա նախ և առաջ հասկանում է աշխատատեղեր և բնակֆոնդ, ու դա շատ է կարևոր և չի կարելի անտեսել այդ փաստը, որ ծառեր հատելով և Երևանի կանաչապատ գոտիները վերացնելով՝ Երևանում նոր բնակտարածքներ և աշխատատեղեր են հայտնվում: Հետաքրքիր է, չէ՞: Եվ դա ասում էր նախկին դերասան կարգինի Հայկոն, որն իրեն ժամանակին ճղում էր Մաշտոցի պուրակի ծառերի համար, այն նույն քաղաքապետ Հայկ Մարությանը, որն իր պաշտոնավարման 1-ին շրջանում «բեռնաթափում» էր Օպերայի բակը, որտեղ քանդվում էին գործող սրճարանները: Այսօր արդեն պարզվում է, որ Երևանի կենտրոնում հատվել են Մաշտոցի պուրակի նույն հաստաբույն ծառերը, որի համար այսօր արդեն չինովնիկ դառած անձինք քաղաքացիների հետ պայքարում էին: Այստեղ հապճեպորեն հատել են ծառերը, փոխարենը կառուցելով բազմաթիվ ֆունդամենտալ շինություններ: Հռետորական հարց է առաջանում՝ ո՞վ է թույլատրել կառուցապատել այգու տարածքը: Պատասխանն ակնհայտ է. նույն քաղաքապետ Հայկ Մարությանը: Նորանոր ֆունդամենտալ շինություններ են առաջանում նաև Երևանի Նորքի այգիների տարածքում: Եվ ո՞վ է թույլատրել այդ կառուցապատումները՝ իհարկե էլի ու էլի Հայկ Մարությանը: Նորանոր ծառեր են հատվում և նորանոր ֆունդամենտալ շինություններ են առաջանում նաև Մոնումենտի այգու տարածքում: Եվ կրկին ո՞վ է թույլատրել՝ իհակե նույն ինքը Հայկ Մարությանը: Այս ամենը կարող է զարմանալի թվալ, հարցեր առաջացնել և նույնիսկ կարծիք ստեղծել, թե քաղաքապետ Հայկ Մարությանը «տեղյակ չէ» այս ամենի մասին: Այնինչ բոլոր ակտիվ մարդիկ, որոնք իսկապես են հետևում քաղաքապետարանի վարած քաղաքականությանը և քաղաքապետի հայտարարություններին ամենևին էլ չեն զարմանում: Քանի որ այս ամենը կանխատեսելի էր»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր