211652_close_icon
views-count1631 դիտում article-date 15:34 04-08-2020

Նախագահը նոր դեսպան է նշանակել Բելգիայի Թագավորությունում և ներկայացուցիչ՝ Եվրամիությունում

ՀՀնախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Աննա Աղաջանյանը նշանակվել է Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել)»։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Աննա ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ նշանակել Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել)»,-ասված է հրամանագրում։

Նմանատիպ նյութեր