1804 դիտում
22:50 03-08-2020
Մոռանալով շահերի բախման և լրագրողական տարրական էթիկայի մասին՝ ամեն ինչ դնում են զոհասեղանին՝ հերթական «շեֆին» հաճոյանալու համար. Արմեն Աշոտյան
Իշխանական քարոզչամեքենան ճռռում է, սղացնելու համար հանրակրթության ոլորտում ազգային ինքնության տակ դրվող միջուկային ականը։
Խոսում են՝ ուրանալով իրենց անցյալը, խելոք դեմքով ֆռացնում, շարքային քաղաքացու համար դժվարամատչելի տերմիններ օգտագործում։
Ոմանք այնպիսի էքստազի մեջ են, որ հիշատակելով Մարտի 1-ի իրադարձությունների մասին որոշ դասագրքային ձեւակերպումները, մոռանում են, թե Մարտի 1-ից անմիջապես հետո ինչպես էին հոժարակամ եւ հավեսով նպաստում լրատվական դաշտում այդ իրադարձությունների մասին պաշտոնական քարոզչության տարածմանը։
Մյուսներն էլ, մոռանալով շահերի բախման եւ լրագրողական տարրական էթիկայի մասին՝ ամեն ինչ դնում են զոհասեղանին՝ հերթական «շեֆին» հաճոյանալու համար։
Բայց մի բան հիշեք։
Այս չափորոշիչը մեռելածին է։
Անկեսունակ է։ Ոչ սիրտ ունի։ Ոչ հոգի։ Ուղեղը լվացված է։ Անցյալի ժխտումով ապագան չեք կառուցի։ Իսկ դուք հաստատ այլեւս ապագա չունեք։ Ի տարբերություն Հայաստան պետության։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
307 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
484 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
412 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ