3310 դիտում
23:32 03-08-2020
«Թուֆենկյան» հիմնադրամի միջոցներով Շուշիում վիրավոր ազատամարտիկի համար բնակարան է ձեռք բերվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Շուշիի Ազատամարտիկների 6/22 հասցեում գտնվող բնակարանի շահառուն վիրավոր ազատամարտիկ Ցոլակ Գաբրիելյանի ընտանիքն է:
«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի արցախյան ծրագրերի ղեկավար Հուսիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասել է, որ «Վիրավոր զինվորների բնակարանային ապահովման» ծրագիրը մեկնարկել է 2016 թվականին:Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում հանրապետության տարբեր շրջաններում ապրող 16 ընտանիքներ արդեն իսկ ունեն վերանորոգված կամ վերակառուցված բնակարանային ապահով պայմաններ. ևս երկու բնակարան ընթացքի մեջ է:
«Համագործակցելով պետական մարմինների հետ, հիմնադրամը փորձում է գտնել վիրավոր ազատամարտիկների ընտանիքներ, ովքեր խիստ օգնության կարիք ունեն: Այս տարի մեկ բնակարան ենք գնել Ստեփանակերտում ապրող վիրավոր ազատամարտիկի համար, որի երեխան լուրջ առողջական խնդիրներ ունի: Մեկ բնակարան էլ հիմքից կառուցում ենք Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքում: Համոզված ենք, որ այս ծրագրի իրականացման շնորհիվ գնահատում և վերարժևորում ենք ազատամարտիկների կատարած հայրենանվեր սխրանքները»,- նշել է Հ. Սարգսյանը:
Ցոլակը վիրավորվել է երեք անգամ. վերջին անգամ 1992 թվականին Նարեշտարում՝ ստանալով բերկորային վնասված գլխի հատվածում: 2015 թվականին ուռուցք է հայտնաբերվել կոկորդում՝ ձայնալարերի մոտ. վիրահատությունից հետո առաջացել է խոսելու խնդիրը:
Ռիմա և Ցոլակ Գաբրիելյաններն աշխատում են «Արցախգազ» ՓԲ ըն կերության Շուշիի մասնաճյուղում, իսկ երկու որդիները ծառայում են զինված ուժերում՝ որպես ժամկետային զինծառայողներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
496 դիտում
20:16 22-04-2024
Ոսկեպարում և Բաղանիսում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ․ ՀՀ ՊՆ
250 դիտում
20:04 22-04-2024
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ճապոնիայի դեսպանին
274 դիտում
19:51 22-04-2024
Քննարկվել են Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները