211652_close_icon
views-count3585 դիտում article-date 14:22 03-08-2020

ՀՀ ԱԺ նախագահը ցավակցել է եզդի ժողովրդին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցել է եզդի ժողովրդին, այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը: «Այսօր Հայաստանի եզդի համայնքի հետ մենք ոգեկոչում ենք 6 տարի առաջ Սինջարում զոհված իրենց եղբայրների եւ քույրերի հիշատակը: Իբրեւ ցեղասպանություն վերապրած ազգ՝ մենք չենք կարող անտարբեր մնալ որեւէ այլ ժողովրդի նկատմամբ իրականացված նույն ոճիրին ականատես լինելիս»,-ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր