9617 դիտում
10:47 03-08-2020
ՀՀ ՊՆ-ն հերքում է թուրքական F-16-ների՝ Հայաստանի սահմանին մոտենալու տեղեկությունը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է տարածված տեղեկությունն այն մասին, որ թուրքական F-16 կործանիչները մոտեցել Հայաստանի սահմանին՝ Երեւանից 56 կիլոմետր հեռավորության վրա:
«Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»,- ասվում է այսօր՝ օգոստոսի 3-ին, ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Lenta.ru-ն, վկայակոչելով Avia.pro պորտալը, հաղորդել էր, որ թուրքական առնվազն 2 F-16 կործանիչներ մոտեցել են Հայաստանի սահմանին եւ հետ շրջվել միայն այն ժամանակ, երբ մայրաքաղաք Երեւանից հեռավորությունը 56 կիլոմետր էր: Ըստ կայքի՝ սա արվել է Երեւանին հնարավոր հարված հասցնելու զորավարժության շրջանակում:
Նմանատիպ նյութեր
11673 դիտում
14:09 15-11-2014
Ադրբեջանը խոցված հայկական ուղղաթիռին մոտենալու փորձերին շարունակում է կրակահերթով արձագանքել
Այս բաժնից
421 դիտում
20:13 24-04-2024
Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է․ Վիգեն Սարգսյան
385 դիտում
19:48 24-04-2024
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ