211652_close_icon
views-count14585 դիտում article-date 23:20 02-08-2020

Վաչիկ Գրիգորյան. Հերիք չէ՝ թոքաբորբով բազմաթիվ քաղաքացիների չեն հոսպիտալացնում, նաև չեն հոգում նրանց բուժման ծախսերը

Լրագրող Վաչիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիները ստիպված են սեփական միջոցներով թանկարժեք դեղեր գնել։ Ինչպես գիտեք, վերջին 1 ամսվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդ հազարավոր քաղաքացիներ բուժվում են տնային պայմաններում։ Ու քանի որ նրանցից շատերը թոքաբորբ են տանում, նրանց անհրաժեշտ է դեղորայք, ինչը չի տրամադրվում պետության կողմից։ Փոխարենը պետությունը հոգում է հոսպիտալացված հիվանդների կարիքները, այսինքն, հերիք չէ թոքաբորբով տառապող բազմաթիվ քաղաքացիների չեն հոսպիտալացնում, դրան գումարած չեն հոգում նրանց բուժման ծախսերը։ Ու էս ֆոնին հնարավո՞ր է հավատալ, որ մեր պետությունը պատրաստ է համաճարակի աշնանային սրացմանը։ Հարցը էսպես պետք է դրվի, կա՛մ հոսպիտալացնում եք, կամ մեր վարակված հայրենակիցներին բուժում եք տանը` պետության միջոցներով։ Չի կարելի այս դժվարի իրավիճակում ձեռքերը լվանալ և հաշվել մահվան դեպքերը։ Հ.Գ Նկատեք, որ էստեղ բժիշկների մեղքը չկա, պետությունը չի տրամադրում միջոցներ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր