168317 դիտում
18:12 02-08-2020
Արտառոց դեպք Արթիկի գաղութում. դրոնի միջոցով «Kinder» ձվիկի մեջ տեղադրված խոշոր չափի թմրանյութը փորձել են հասցնել դատապարտյալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:50-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները՝ ծառայության ընթացքում նկատել են, որ գաղութի տարածքում դրոն (հեռակառավարվող թռչող սարք) է թռչում:
Գաղութի աշխատակիցները՝ հետևելով դրոնի պտույտներին, նկատում են, որ թիվ 5 մասնաշենքի հսկիչ-անցագրային կետի և կաթսայատան միջնամասում հեռակառավարվող թռչող սարքից ինչ-որ իր է նետում:
Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները տեղում պարզում են, որ նետված իրը պլաստմասե թափանցիկ տարա է, որի մեջ հայտնաբերվում է «Ախթամար» ծխախոտի տուփ և մեկ այլ պլաստմասե դեղին տարա, որի մեջ փաթեթավորված կպչուն ժապավենով հայտնաբերվում է «Kinder» ձվիկ:
Արդեն գաղութի ներսում, բացելով ձվիկը, այնտեղ հայտնաբերում են կասկածելի թմրամիջոց:
Փաստի առթիվ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար, թե ով կամ ովքեր ում համար են հեռակառավարվող թռչող սարքից թմրանյութի ներնետում կատարել գաղութի տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
32456 դիտում
12:53 29-12-2022
Արտակարգ դեպք «Արթիկի» գաղութում․ թռչող սարքի միջոցով կասկածելի փաթեթ են նետել գաղութի տարածք
Այս բաժնից
39640 դիտում
10:05 05-12-2024
Երևանում վիճաբանությունը վերածվել է դանակահարության․ վիրավորը անչափահաս է