211652_close_icon
views-count3711 դիտում article-date 22:13 02-08-2020

Բագրատ Եսայան. Ախր սրանց ինչի՞ ա թվում, թե հայ ժողովուրդը կազմված ա միայն զոմբիներից

ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընդամենը 18 օր է անցել, բայց քծնողներն ու օճառվողներն արդեն սկսել են իրենց «գործը»։ Հլը լավ ա Նիկոլի ֆբ-ն ա հիշացնում, որ եթե ինքը մի բան ղեկավարել ա հուլիսի 12-13-ին, դա եղել ա Արփիի մառշիրովկեն։ Էլ չեմ ասում կառավարության նիստում մոլորված ադրբեջանցիների ու ՈՒԱԶ-ի մասին «ստրատեգիական» հարցը։ Ախր սրանց ինչի՞ ա թվում, թե հայ ժողովուրդը կազմված ա միայն զոմբիներից ու իրանց ֆեյքերից, ինչի՞ են սրանք փորձում իրենց համոզել, որ հլը 2018-ի մայիսն ա։ Տղե՛րք, փոխվել ա, բոլորն արդեն գիտեն, որ դուք բանակից փախածների մի խմբակ եք, որը, բարեբախտաբար, քիթը բանակի գործերի մեջ չի մտցրել։ Առայժմ։ Հուսով եմ՝ չի էլ հասցնի։ Հ. Գ. Հաղթանակը սեփականաշնորհելու և անձնավորելու փորձի նախադեպն էլ կա՝ այ սենց էլ լտպ-ին էին փորձում դարձնել Շուշին գրավող ու Ղարաբաղյան պատերազմում հաղթող»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր