211652_close_icon
views-count4404 դիտում article-date 11:18 02-08-2020

ՀՀ պարետի նոր որոշմամբ ժամը 10-12-ն այլևս միայն մեծահասակների առևտրի ժամ չէ

ՀՀ պարետը ստորագրել է N230-Ն որոշումը։ Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից: Ըստ այդմ՝ ուժը կորցրած է ճանաչվում N63 որոշման ենթակետը, որը սահմանում էր՝ «Յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը» այլևս պարտադիր պահանջ չէ: Համաձայն փոփոխության՝ N63 որոշմանն ավելացվել է 10-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․ «Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ վերջինիս ներկայությամբ իրականացվում է սեղանի մակերեսի ախտահանում»։

Նմանատիպ նյութեր