211652_close_icon
views-count3491 դիտում article-date 23:56 01-08-2020

Մերգելյան ինստիտուտում հրդեհը մարվել է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 1-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մերգելյան ինստիտուտի ներսում գտնվող մեկհարկանի շինության տանիքում։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։51-ին, մարվել` 15։21-ին։ Այրվել են երկաթյա իրերի արտադրամասի տանիքի փայտյա կառուցատարրերը (90 քմ):

Նմանատիպ նյութեր