211652_close_icon
views-count5569 դիտում article-date 20:52 01-08-2020

ՌԴ վարչապետը կարգադրել է բացել Ռուսաստանի և Աբխազիայի միջև սահմանները

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն է ստորագրել Աբխազիայի հետ սահմանը բացելու վերաբերյալ: Սահմանափակումները մտցվել էին 2020 թվականի գարնանը՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով: Վարակի պիկն անցել է և այժմ համաճարակաբանների խորհուրդների հիման վրա այլ երկրների հետ հաղորդակցությունների վրայից արգելքները հանում են: Համաձայն կարգադրության, ռուսաստանցիների համար Աբխազիայի սահմանը կբացվի այսօրվանից: Նույն օրը Աբխազիայի քաղաքացիներն էլ կարող են ազատ մուտք գործել Ռուսաստան: Օգոստոսի 15-ից Ռուսաստանը կվերսկսի ավիահաղրդակցությունը Շվեյցարիայի հետ: Ավելի վաղ որոշում էր կայացվել Թուրքիայի, Տանզանիայի և Մեծ Բրիտանիայի հետ սահմանները բացելու մասին:

Նմանատիպ նյութեր