211652_close_icon
views-count4187 դիտում article-date 16:06 01-08-2020

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 1-ի կեսօրից հետո, 2-ի գիշերը և կեսօրից հետո, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Oգոստոսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով: [img]https://st0.shamshyan.com/editor/0909919001596277216154841.jpg[/img] Երևան քաղաքում՝ Օգոստոսի 1-ի երեկոյան, 2-ի գիշերը և երեկոյան, 3-ին ժամանակ առ ժամանակ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Oգոստոսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]https://st0.shamshyan.com/editor/0213081001596277209436932.jpg[/img]

Նմանատիպ նյութեր