211652_close_icon
views-count2990 դիտում article-date 14:20 01-08-2020

Մաշտոցի պուրակում հիմա կատարվելիքը չի տարբերվում նախորդների արածից. Lragir.am

[url=https://www.lragir.am/2020/08/01/568386/?fbclid=IwAR2HPsa9djTRSRl7kNlyctsMsgfKXEl87eURIYHETxXJg1slPpFieVHp6xw]Lragir.am[/url]-ի զրուցակիցն է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը. [b]Պարոն Բեգոյան, Մաշտոցի պուրակում ծառահատում է իրականացվել սրճարան տեղադրելու համար: Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը՝ հաշվի առնելով, որ Մաշտոցի պուրակի համար այդքան պայքար է ընթացել ժամանակին: [/b] Այո, գրեթե 8 տարի պայքարել ենք Մաշտոցի պուրակի համար, և պայքարողների շարքում, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, նաև այնտեղ տեսել եմ ներկայիս քաղաքապետին: Այդ ո՞նց է ստացվում, որ պայքարից հետո դառնում ես քաղաքապետ և նույն մոտեցմամբ թույլտվություն ես տալիս և ոչնչացնում այգու մի մասը, ինձ համար անհասկանալի է մնում: Ինչ մնում է մասնագիտական մոտեցմանը, ապա քաղաքային իշխանությունները, բոլորս էլ ասում ենք, որ քաղաքում կանաչ տարածքի հաշվին այլևս ոչ մի կառուցապատում չի լինելու: Բայց տեսնում ենք, որ Մաշտոցի պողոտայում, առաջին գծում նման շինարարության թույլտվություն է տրվել: Երբ ես դեռ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենն էի, մենք նման ահազանգ ստացանք, նաև ավագանու անդամներով այնտեղ բավականին մարդ հավաքվեց: Մենք անմիջապես դադարեցնել տվեցինք շինարարությունը: Այնտեղ փոսեր էին փորել երևի բետոնելու համար, ամբողջ ծառարմատները բացել էին, որոշ ծառարմտներ տրակտորով, երևի կովշով կտրել ու վնասել էին: Ամեն դեպքում մենք հորդորեցինք սեփականատիրոջը անմիջապես ծածկել հողով: [img]https://st0.shamshyan.com/editor/0221948001596276952373930.jpg[/img] Մեր մասնագետները բացատրեցին ինչպես, այնուհետև ինչ-որ ցուցումներ տվեցին, որպեսզի այդ ամեն ինչը կատարվի, որպեսզի այդ ծառերը փորձենք փրկել, որոնց արմատներն անխիղճ ձևով բացվել էին և ենթադրվում էր, որ կկտրվեին: Այդ ամենը կասեցվեց, ես նրան հրավիրեցի քաղաքապետարան, տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են նաև ավագանու անդամներ և մասնագետներ ճարտարապետական վարչությունից: Պարզվեց, որ կառուցապատողն այնքան էլ մեղավոր չի, ըստ թույլտվության թղթերի, այդտեղ կանաչ զանգված չկա: Չկան ծառեր, չկա կանաչ զանգված: Եթե դա լիներ ծայրամասում ինչ-որ մի տեղ, ես կմտածեի, որ թույլտվությունը տվել են, պահի տակ չեն պատկերացրել, որ այդտեղ ծառեր կան: Բայց թույլտվություն տալ և չպատկերացնել, որ Մաշտոցի պուրակում ծառեր կան, չգիտեմ ինչ ասեմ, եզրակացությունը թողնում եմ ձեզ: Իհարկե, մենք այդտեղ պայմանավորվեցինք, որ այդ ծառերի հետ աշխատանքներ պետք է կատարվեն, որ փրկվեն ծառերը: Պայմանավորվեցինք սեփականատիրոջ հետ, որ նա պարտավորվում է, որ առնվազն 25 տարեկանից բարձր և թանկ արժեք ունեցող ծառեր պետք է բերի և տեղադրի այդ սրճարանի շրջակայքում: Հիմա ես զարմացած եմ, թե ինչու այդ ամենից հետո, երբ եկանք, հողը լցրեցինք, այդ ամենն արեցինք ծառերը փրկելու համար, ես լուսանկարներով տեսա, որ այդ ծառերը կտրվել են: Սա բարբարոսություն է և անթույլատրելի: [b]Ի՞նչ գործընթացներ պետք է հաջորդեն: [/b] Սրան պետք է հաջորդեն իրավական գործընթացներ, որ քաղաքում եղած կանաչ տարածքները, ան էլ այն դեպքում, երբ այստեղ կան 40-50 տարվա ծառեր, ուղղակի այդտեղ թույլտվություն տալու համար պետք է անպայման պատասխանատվություն կրեն: Ես ինքս բարձրացնելու եմ այդ հարցը և կոչ եմ անում մեր հանրությանը անտարբեր չլինել, որ այսքան տարի պայքարելուց հետո նման փաստի առաջ ենք կանգնել: Լինելու բան չի, որ քաղաքապետի մեկ ստորագրությամբ այդ մասում վերանում է կանաչ զանգվածը և կտրվում են ծառեր: Սա անթույլատրելի է: Եթե այստեղ պետության կարիքների համար ինչ-որ մի ռազմավարական նշանակության ինչ-որ բան է կառուցվում, այդ դեպքում, միգուցե մտածելու տեղիք տա, բայց այս դեպքում Մաշտոցի պուրակում առաջին գծի վրա կառուցվում է ընդամենը սրճարան, որի մասին միշտ խոսել ենք: Նույնիսկ սկզբում քաղաքապետարանը փորձեց ապամոնտաժել Օպերային հարող տարածքներում սրճարանները, ու հիմա նման քայլի են գնում: Բառեր չեմ գտնում ասելու: [img]https://st0.shamshyan.com/editor/0412966001596277100626742.jpg[/img] Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.lragir.am/2020/08/01/568386/?fbclid=IwAR2HPsa9djTRSRl7kNlyctsMsgfKXEl87eURIYHETxXJg1slPpFieVHp6xw]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր