211652_close_icon
views-count14513 դիտում article-date 23:48 31-07-2020

ՌԴ Կրասնոդարից Սիմֆերոպոլ մեկնող միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին. կա 9 զոհ, 9 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 31-ին՝ առավոտյան, Ղրիմում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա 9 զոհ, ևս 9 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ Կրասնոդարից Սիմֆերոպոլ մեկնող միկրոավտոբուսի վարորդը քնել է ղեկին և մեքենան բախվել է առջևից ընթացող բեռնատարին: Բախման հետևանքով միկրոավտոբուսում գտնվող 18 ուղևորներից 9-ը տեղում մահացել են, ևս 9-ը՝ հոսպիտալացվել: Վիրավորներից 2-ի վիճակը գհնահատվում է ծայրահեղ ծանր: Տուժածների թվում են նաև 2 երեխա և հղի կին: Նշվում է, որ ուղևորները մեկնում էին հանգստի: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր