ՌԴ Կրասնոդարից Սիմֆերոպոլ մեկնող միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին. կա 9 զոհ, 9 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 31-ին՝ առավոտյան, Ղրիմում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա 9 զոհ, ևս 9 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ Կրասնոդարից Սիմֆերոպոլ մեկնող միկրոավտոբուսի վարորդը քնել է ղեկին և մեքենան բախվել է առջևից ընթացող բեռնատարին:
Բախման հետևանքով միկրոավտոբուսում գտնվող 18 ուղևորներից 9-ը տեղում մահացել են, ևս 9-ը՝ հոսպիտալացվել:
Վիրավորներից 2-ի վիճակը գհնահատվում է ծայրահեղ ծանր: Տուժածների թվում են նաև 2 երեխա և հղի կին:
Նշվում է, որ ուղևորները մեկնում էին հանգստի:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: