211652_close_icon
views-count2438 դիտում article-date 21:11 31-07-2020

Արտակարգ դրության երկարաձգումն ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ. Արթուր Վանեցյան

[url=https://news.am/arm/news/594570.html?fbclid=IwAR3GEs2dicav4LyrjoFhvloOb24TiKdiEYCmN8cNhtkW8QzW8pvn4u9DIsY]News.am[/url]-ը գրում է. Արտակարգ դրության երկարաձգումն ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ, քանի որ այդ պայմաններում արգելվել են քաղաքական գործընթացների իրականացումը: Այս մասին այսօր՝հուլիսի 31-ին, Արտաշատում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցանը: «Այսինքն արգելվել են զանգվածային միջոցառումները և բացառապես այլ արգելք չկա, եթե խոսքը վերաբերվում է միայն դիմակ կրելուն և սոցիալական հեռավորություն պահելուն, առանց արտակարգ ռեժիմի կարելի է դա իրականացնել»,- ասաց Արթուր Վանեցյանն ու հավելեց. «Արտակարգ դրության երկարաձգումն ու այսքան ամիսներ պահելը հետապնդում է բացառապես մեկ նպատակ, իշխանությունները խուճապի մեջ են քաղաքական զարգացումներից և այդ զարգացումները կասեցնելու համար նրանք երկարաձգում են արտակարգ դրության ռեժիմը»: Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/594570.html?fbclid=IwAR3GEs2dicav4LyrjoFhvloOb24TiKdiEYCmN8cNhtkW8QzW8pvn4u9DIsY]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր