211652_close_icon
views-count4756 դիտում article-date 10:58 31-07-2020

Իրականում ոչնչի մասին է այդ գործը. այս «մեղադրանքը» հոդս է ցնդելու. Արթուր Վանեցյան. News.am

Ինձ ԱԱԾ հրավիրել էին մի անհեթեթ գործի շրջանակներում, որեւէ կարգավիճակ չունեմ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, ԱԱԾ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/594434.html]News.am[/url]-ը։ «Նյութերի նախապատրաստման շրջանակներում հրավիրել են բացատրություն տալու համար: Ուզում եմ նշել, որ որեւէ պարտավորություն չունեի գալու, բայց հարգելով ինստիտուտը ներկայացել եմ եւ հրաժարվել եմ բացատրություն ներկայացնելուց: Իրականում ոչնչի մասին է այդ գործը, հերթական շինծու, քաղաքական նպատակներ հետապնդող գործ է, որը վերջին 8 ամիսների ընթացքում իշխանություններն ամեն կերպ իմ նկատմամբ իրականացնել որեւէ քրեական հետապնդում՝ նպատակ ունենալով կասեցնել իմ ակտիվ քաղաքական գործունեությունը: Շատ լավ գիտեք, որ մեղադրանքները, որ հնչեցվել են իմ հասցեին, որեւէ մեկը չի հաստատվել: Ինչպես նրանք, այնպես էլ այս «մեղադրանքը» հոդս է ցնդելու»,-ասաց նա: Անդրադառնալով կոնկրետ գործին, Վանեցյանն ասաց. «2018-ին վերականգնվել է աշխատանքի մեր նախկին աշխատակիցներից մեկը, ով ըստ ԱԱԾ մեկնաբանության իրավունք չուներ այդ պաշտոնում վերականգնվելու: Բայց երեւի օրենքի ընթերցման եւ հասկանալու հետ կապված խնդիրներ ունեն: Ոչ թե ԱԱԾ աշխատակիցները կամ քննիչները, այլ ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ինչպես նաեւ այսօրվա ԱԱԾ գործող տնօրենը: Եթե օրենքը կարդային հստակ, կհասկանային, որ ոչ մի օրենքի խախտում տեղի չի ունեցել»:

Նմանատիպ նյութեր