211652_close_icon
views-count3663 դիտում article-date 09:58 31-07-2020

Փաշինյանի թիմն ավազահատիկի պես իր տակից սահում է. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե թիմը Նիկոլ Փաշինյանի տակից ավազահատիկի նման սահում է. Մի կողմից ՍԴ դատավորի թեկնածության խնդիրը, որը բանակների է բաժանել առանց այն էլ մի կերպ զսպ­վող «Իմ քայլին», մյուս կողմից Մակունցի ծիծաղելի պահվածքը՝ կապված Զարեհի որդի՝ «շիշ բռնող» Հայկ Սարգսյանի հետ, որն առանց այն էլ Նիկոլի «սև ցուցակում» էր, որպես պոտենցիալ մանդատը վայր դնող, որովհետև բացարձակ «պրիզնատ» չի գալիս որևէ մեկին, այդ թվում և Նիկոլ Փաշինյանին: «Իմ քայ­լում» հավերժ զբաղված են նրա հետքերը սրբելու սր­բազան գործով: Նախագահական աղջիկներ տանելու, թանկարժեք ավտոմեքենայով վոյաժներ անելու, սոց- ցանցերում «էքսկլյուզիվ» նկարներ գցելու վերջինիս արարքները մաքրելու արարողություններով: Իսկ դի­մակ չկրելու փարթին, ասում են. վերջինիս կողմից ուղղակի մարտահրավեր էր Նիկոլ Փաշինյանին, ինչն էլ լցրել է Փաշինյանի համբերության բաժակը, ասում են՝ շատ շուտով՝ արձակուրդից հետո, պրոբլեմը «բլիժնի բոյի» կվերածվի»։

Նմանատիպ նյութեր