2446 դիտում
09:31 31-07-2020
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հանդիպումը բավական բուռն է անցել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հանդիպումը բավական բուռն է անցել:
Մեր տեղեկություններով՝ ՍԴ դատավորի թեկնածուն, ըստ էության, «Իմ քայլի» պատգամավորների հարցերին չի տվել սպառիչ պատասխաններ: Ավելին՝ Մարտի 1-ի և այլ կարևոր հարցերի հետ կապված շատ ընդհանրական է խոսել և ոչ մի հարց չի մասնավորեցրել: Թեկնածուի հեռանալուց հետո էլ «Իմ քայլի» ներսում քննարկումը շարունակվել է:
Ըստ էության, թեկնածուի հետ կապված «Իմ քայլում» կա տեսակետների բաժանում. մի մասը կարծում է, որ այս թեկնածուն որևէ կերպ չի կարող լինել ՍԴ դատավոր, մյուս մասը, մասնավորապես՝ Ռուստամ Բադասյանի մտերիմ թևը, կարծում է, որ նա լավագույն թեկնածուն է, որովհետև հենց Բադասյանի առաջարկած կադրն է:
Մեր տեղեկություններով՝ Վահրամ Ավետիսյանի թեկնածության հարցի հետ կապված «Իմ քայլում» կոնսենսուս չի եղել, քանի որ թեկնածուն «Իմ քայլի» պատգամավորների մեծ մասի սրտով չէ»:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4624 դիտում
09:12 06-08-2020
«Իմ քայլը» խմբակցության նիստը շատ բուռն է անցել, «Ժողովուրդ»
1508 դիտում
10:17 11-09-2014
ՀՀԿ խորհրդի նիստը բավական բուռն է անցել. ՀԺ
2702 դիտում
18:07 25-07-2020
Մարտի 1-ի գործով տուժածները անդրադարձել են Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրմանը՝ ՍԴ դատավորի պաշտոնում