211652_close_icon
views-count3423 դիտում article-date 22:36 30-07-2020

«Ինտերը» պատրաստ է Մեսիին 4-ամյա պայմանագիր առաջարկել՝ տարեկան 65 մլն եվրո աշխատավարձով

«Ինտերը» մտադիր է ամեն գնով ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին: Միլանյան ակումբը տրամադրված է արգենտինացու հետ պայմանագիր կնքել 2021 թվականին, երբ վերջինս ազատ գործակալ դառնա: Եթե նման հնարավորություն բացվի, ապա «Ինտերը» պատրաստ է Մեսիին 4-ամյա պայմանագիր առաջարկել՝ 260 միլիոն եվրոյի չափով: Հարկերը հանելուց հետո Մեսսի աշխատավարձը կկազմի տարեկան 50 մլն եվրո, ինչ ավելի շատ է, քան՝ «Յուվենտուսում» Կրիշտիանու Ռոնալդուինը: Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ գործում է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը, կատալոնական ակումբի ղեկավարությունը բազմիցս վստահություն է հայտնել, որ ֆուտբոլիստը կերկարաձգի պայմանագիրը: Այս մրցաշրջանում Մեսին Լա Լիգայում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 25 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ: Նա դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն և ասիստենտը:

Նմանատիպ նյութեր