211652_close_icon
views-count2679 դիտում article-date 21:58 30-07-2020

«Հայրենիք» կուսակցության ղեկավարի նկատմամբ իրականացվում է քաղաքական փնթի հետապնդում․ Արսեն Բաբայանը՝ Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ կանչվելու մասին

[url=https://www.tert.am/am/news/2020/07/30/babayan/3358255?fbclid=IwAR1HSgzfsoRIW4do5efRyn6BfJ-qwEIF2n8HQzJ-TtJGur4FMYXPaNwjeh8]Tert.am[/url]-ը գրում է. «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով լուրերին առ այն, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կանչվել է ԱԱԾ՝ բացատրություն տալու։ Նա մասնավորապես նշել է, որ Արթուր Վանեցյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական փնթի հետապնդում։ Գրառումը՝ ստորև․ ««Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նկատմամբ քաղաքական հետապնդման մասին Այսօր մամուլում լուր տարածվեց, որ ԱԱԾ-ն «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նկտամամբ սկսել է քրեական հետապնդում։ Հաշվի առնելով մամուլից ստացվող բազմաթիվ հարցումները անհրաժեշտ եմ համարում հայտնել հետևյալը. Փաշինյանի ձեռքերում հայտնված իրավապահ համակարգը վաղուց է ապացուցել, որ իր հիմնական գործառույթը դարձել է ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հրահանգով քաղաքական հետապնդումների ենթարկելը։ Միանշանակ է, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական փնթի հետապնդում։ Նախապատրաստելով շինծու և ծիծաղելի նյութեր՝ քաղաքականացված և այդպիսով կործանված իրավապահ համակարգը քաղաքական հետապնդման հերթական հանձնարարությունն է կատարում։ Ո՞րն է այս ամենի պատճառը։ Վստահ եմ, որ պատճառը «Հայրենիք» կուսակցության օրեցոր աճող հեղինակությունն է, մարդկանց մեծածավալ հոսքը, որը Նիկոլ Փաշինյանին հասցնում է գիտակցության կորստի։ Մարզերում մեր իրականացրած արդյունավետ գործունեությունը՝ մարզային յուրաքանչյուր բացված գրասենյակ, մեր յուրաքանչյուր հաջողված և արդյունավետ այցը մարզեր, քաղաքական իշխանությանը հասցնում է հիստերիայի, որի հետևանքով էլ դիմում են սիրելի դարձած գործիքակազմին, քաղաքական բիրտ հետապնդումներին ու հալածանքներին։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/07/30/babayan/3358255?fbclid=IwAR1HSgzfsoRIW4do5efRyn6BfJ-qwEIF2n8HQzJ-TtJGur4FMYXPaNwjeh8]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր