211652_close_icon
views-count1954 դիտում article-date 20:50 30-07-2020

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ

Երրորդ զորամիավորման զորավարժարաններից մեկում նորակոչիկների հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։ Նորակոչիկները ծանոթացել են ամրակցված հաստիքային զենքի մարտավարատեխնիկական բնութագրերին, ինչպես նաև անվտանգության կանոնների պահպանմանը և կատարել կրակային վարժություններ: Անձնակազմի մասնագիտական կարողությունները կատարելագործելու նպատակով հուլիսի 29-ին 1-ին զորամիավորման նռնականետային դասակների հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք։ Անձնակազմը գերազանց կատարել է առաջադրանքը, խոցվել են կրակադաշտի բոլոր թիրախները։ Անձնակազմի մասնագիտական գիտելիքների և գործնական ունակությունների կատարելագործման նպատակով հուլիսի 29-ին 2-րդ զորամիավորման մարտադաշտերից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Զինծառայողները ցուցադրել են մասնագիտական բարձր պատրաստվածություն, գերազանց կատարել առաջադրված խնդիրները և դիպուկ կրակով խոցել կրակադաշտի բոլոր թիրախները: Անձնակազմի մարտավարամասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու, տարբեր ստորաբաժանումների փոխգործակցությունն ամրապնդելու, ինչպես նաև դաշտային վարժվածության մակարդակը կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գործնական պարապմունքներ: Բացազատվել են կրակի կառավարման կետերը, հրետանին բերվել է մարտական վիճակի և հաջողությամբ կատարել առաջադրված բոլոր խնդիրները:

Նմանատիպ նյութեր