211652_close_icon
views-count2245 դիտում article-date 19:09 30-07-2020

Մարկո Ռոյսը դեռ չապաքինված, անորոշ ժամանակով շարքից դուրս է եկել

Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է, որ թիմի ավագ Մարկո Ռոյսը անորոշ ժամանակով շարքից դուրս է եկել: Նշվում է, որ Ռոյսը ստացված վնասվածքից հետո ապաքինման կուրս էր անցնում և առաջադիմել էր, սակայն նրա մոտ ախտորոշվել է մկանների տենդինիտ: «Ցավոք սրտի, նրա մոտ բորբոքում է: Նա առայժմ չի կարող մարզվել թիմի հետ: Դժվար է ասել, թե երբ նա կվերադառնա: Խնդիրը նրա մկաններն են», ասել է «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը: Գերմանացին ազդրի մկանների հետ կապված վնասվածքի պատճառով «Բորուսիայում» չի խաղում փետրվարից: Հունիսի սկզբներին նա սկսել էր թիմի հետ մարզվել:

Նմանատիպ նյութեր