211652_close_icon
views-count6174 դիտում article-date 18:08 30-07-2020

Դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը նոր ծրագրեր ունի. նա օնլայն համերգների բարեգործական ծրագիր կիրականացնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը նոր ծրագրեր ունի, նա որոշել է օնլայն համերգների մի նոր, հետաքրքիր և բարեգործական ծրագիր իրականացնել: «Այս ընթացքում ես գտնվել եմ Հայաստանում և ստեղծված իրավիճակին համապատասխան լուծումներ գտել: Մի քանի նոր գաղափարներ կան, որոնք արդեն իրագործման փուլում են: Առաջիկայում նախատեսվում է օնլայն համերգների մի նոր, հետաքրքիր և բարեգործական ծրագիր, որի համար մեր տանը պատրաստել ենք հարթակ: Տարբեր երգիչներ և երաժիշտներ համերգներ կանցկացնեն՝ որոշ դեպքերում կլինեն ուղիղ եթերներ, որոշ դեպքերում որակի հետ կապված նախապես համերգը կնկարահանենք, և կտեղադրենք, և դիտումների համար նախատեսված կլինի սիմվոլիկ գումար, օրինակ՝ 500 դրամ: Հավաքված գումարը որոշել ենք երկու ուղղությամբ բաշխել՝ բանակի համար, մեր հերոս տղերքի համար ինչ-որ բանով օգտակար լինել և մեր այն արվեստագետ գործընկներների համար, որոնք համավարակով պայմանավորված զրկվել են աշխատանքից ու ունեն ֆինանսական խնդիրներ: Կարելի է ասել հաճելին օգտակարի հետ համատեղելու մի ձև ենք գտել, քանի որ համավարակով պայմանավորված գուցե դեռ երկար ժամանակ համերգներ չիրականացվեն»,-ասաց Ջիվան Գասպարյանը: Համերգային ծրագիրը լինելու է բազմաբովանդակ, կներառվեն տարբեր ոճի կատարողներ, խմբեր և երաժիշտներ: Բացի այս ծրագրից, երաժիշտն այս ընթացքում կրկին օնլայն տարբերակով տարբեր երկրների երաժիշտների հետ է համագործակցել, ներկայացրել է նոր աշխատաքներ: Նա ընգրկված է համաշխարհային երաժշտական օնլայն Beyond Music Project-ի մեջ, որտեղ տարբեր երկրներից ներառված մասնակցիները ծանոթանում են իրար հետ հետ և ստեղծում նոր աշխատանքներ: Երաժիշտը նաև ծիրանի փայտից պատրաստված դուդուկի նման փոքր USB ֆլեշ կրիչներ է ստեղծել, որոնք համ հուշանվեր կարող են հանդիսանալ, համ էլ այնտեղ զետեղված են իր աշխատանքները, և մարդիկ կարող են ծանոթանալ մեր հայկական երաժշտության հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր