211652_close_icon
views-count1524 դիտում article-date 19:24 30-07-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 29-ից 30-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 72 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 23, մարմնական վնասվածք հասցնելու՝ 13, յուրացնելու կամ վատնելու և խարդախության՝ 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման` 4, սպանության սպառնալիքի և աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, սպանության, անձի առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, հարկերից խուսափելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի, պետական սահմանն ապօրինի հատելու, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքի, զրպարտության, 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողությունների և խոշտանգման՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր