211652_close_icon
views-count2930 դիտում article-date 18:23 30-07-2020

ՃՈ ուժեղացված ծառայություն Արարատի մարզում․ հայտնաբերվել է ոչ սթափ 7 վարորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 29-ին ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն իրականացրեց Արարատի մարզում։ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, երկրորդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները ծառայություն իրականացրին և՛ միջպետական ճանապարհին, և՛ բնակավայրերում։ Տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 20 տրանսպորտային միջոց, որոնցից 7-ի վարորդները ոչ սթափ վիճակում էին, 7-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի։ 15 մեքենաների դիմապակին թույլատրելիից մուգ էր, 21 վարորդ մեքենան վարում էր առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Տարբեր խախտումների համար կազվեց վարչական իրավախախտման վերաբերյալ 130 արձանագրություն։ Հարգելի՛ վարորդներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր