211652_close_icon
views-count1877 դիտում article-date 17:00 30-07-2020

«Քաղբանտարկյալների մեղադրանքը դատարանում պաշտպանած դատախազը վերանշանակվել է նոր պաշտոնի». newsline.am

[url=http://newsline.am/news/marti_1_i_gorcov_qaghbantarkyalneri_meghadranqy_dataranowm_pashtpanac_aram_amirzadyany_veranshanakvel_e_nor_pashtoni/2020-07-30-7391?fbclid=IwAR1tVcUyd8CDfxENzvqiXM2rwJKhXtACHv6Z8No0tF00SxfETGx9KcZ3CS8]newsline.am[/url]-ը գրում է. «Կարծում եմ շուտով մենք ականտես կլինենք Ռոբերտը Քոչարյանի ամենաբարձր հավակնություններին՝ մասնավորապես, նոր Մարտի 1 կազմակերպելուն եւ նոր քաղբանատարկյալների, բայց էս անգամ առանց որեւէ համաներման ակնկալիքի: Ինչի՞ եմ էսքան վստահ: Ասեմ: Բռնվեք: Ուժեղ բռնվեք, որ չընկնեք: Բռնվե՞լ եք: Պարզվում է Մարտի 1-ի գործով բազմաթիվ քաղբանտարկյալների մեղադրանքը դատարանում պաշտպանած Արամ Ամիրզադյանը, ով իր խնդրանքով է միացել Մարտի 1-ի դատախազական խմբին, մինչեւ հիմա պաշտոնավարել է կառավարությունում եւ եղել ստորաբաժանումներից մեկի իրավաբական վարչության պետը, իսկ այսօր, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վերանշանակվել է նոր պաշտոնի: Իսկ դուք ասում եք՝ Վահրամ Ավետիսյան: Տեղեկանք Քաղբանտրկյալներ, ում գործերով մեղադրանքներ է պաշտպանել այսօր Նիկոլ Փաշինյանի կողմից վերանշանակված պաշտոնյան դատարաններում. Ալեքսանդր Արզումանյան Աշոտ Մանուկյան Արմեն Աբրահամյան Արտակ Հովսեփյան Գաբրիել Գաբրիելյան Գեւորգ Մանուկյան Եղիշե Գրիգորյան Լավրենտ Գասպարյան Հովհաննես Հարությունյան Մեսրոպ Զաքարյան Միսակ Հովակիմյան Ռաջու Պետրոսյան Ռոման Մնացականյան Սասուն Մեխակի Միքայելյան Սողոմոն Երիցյան Սոս Գևորգյան Սուրեն Սիրունյան»։

Նմանատիպ նյութեր