3401 դիտում
16:10 30-07-2020
Աննա Հակոբյանը լավ լուր է հայտնել
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի բարեկամ, ամերիկահայ գործարար, «PMA Venture Capital» խմբի հիմնադիր, բարերար Ջորջ Բաղումյանի հետ:
Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է. «Հուլիսի 15-ի երեկոյան պայմանավորվել էի հեռախոսազրույց ունենալ «Իմ քայլը» հիմնադրամի բարեկամ, ամերիկահայ գործարար, «PMA Venture Capital» խմբի հիմնադիր, բարերար Ջորջ Բաղումյանի հետ:
Սակայն, ինչպես հաճախ պատահում է բազմազավակ մայրիկների հետ, երեխաների խնամք, ճաշ, տնային այլ հոգսեր… գործով ընկած մոռացել էի հեռախոսազրույցի մասին:
Պայմանավորված ժամից մեկ ժամ անց ինքս զանգահարեցի պարոն Բաղումյանին, ներողություն խնդրելու եւ հարցնելու, թե ինչի մասին պետք է խոսեինք:
Եւ որքան մեծ էր իմ զարմանքը, երբ հեռախոսի այն կողմից լսեցի հետեւյալ տեքստը.
«Աննա, ես քեզ պետք է քառորդ միլիոն դոլար փոխանցեմ մեր զինվորների, մեր պաշտպանների համար»:
Դա հուլիսի 15-ն էր, այսինքն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության շրջանը:
Ցանկացած այլ օր, այս խոսքերը կընկալվեին որպես հերթական բարեգործություն, գնահատելի նախաձեռնություն:
Սակայն այդ պահին դրանք անգնահատելի էին, որովհետեւ ոչ այնքան ֆինանսական նշանակություն ունեին, որքան բարոյահոգեբանական: Չեք պատկերացնի, թե որքան կարեւոր է նման պահի թիկունքին ուժ, հենարան, աջակցություն զգալը:
Ես, իհարկե, պարոն Բաղումյանին շնորհակալություն հայտնեցի, թեեւ վստահ եմ` բառերով այդպես էլ չկարողացա արտահայտել զգացածս: Առաջարկեցի հետեւյալը, որ մենք կմտածենք տարբեր ծրագրեր, իրեն կներկայացնենք, եւ ինքը կընտրի, թե կոնկրետ ինչ եղանակով մեր պաշտպաններին հասնի այդ գումարը:
Պարոն Բաղումյանի պատասխանը այնքան պարտավորեցնող էր: Նա ասաց, որ իրեն ոչինչ ներկայացնելու կարիք չկա, ինքը վստահում է ինձ եւ 250 հազար դոլարը շուտով կփոխանցի հիմնադրամին` հայրենիքի պաշտպաններին հասցեագրելու համար:
Շնորհակալություն, պարոն Բաղումյան, խորին շնորհակալություն:
Հ.Գ. Իմ քայլը հիմնադրամում այժմ քննարկում ենք, թե կոնկրետ ինչ ուղղություն ընտրենք այդ գումարը զինվորներին եւ սպաներին հասցնելու համար:
Առաջիկայում այս մասին ավելի հանգամանալից տեղեկատվություն կլինի:
Լուսանկարը` 2019 թվականի»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
40627 դիտում
12:41 10-04-2016
Եվս մի ուրախ լուր. հրետանավորը, որից լուր չկար` զանգել է տուն. Asekose.am
2525 դիտում
11:18 01-09-2019
Այս սեպտեմբերի 1-ը նորաշենցիների համար կրկնակի տոնական է. Արայիկ Հարությունյանը լավ լուր է հայտնել
Այս բաժնից
214 դիտում
18:14 17-04-2024
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն
232 դիտում
18:02 17-04-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ